Բաժիններ՝

Վրաստանի համար կենսական կարևորություն ունի էներգետիկ անկախությունը. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն մասնակցել են Աջարիայում նոր հիդրոէլեկտրակայանի կառուցման հիմնարկեքի արարողությանը:

Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել տեղաբնակներին, որ Շուախևիի հէկի կառուցումը մեկնարկում է հանգիստ իրավիճակում, առանց միջադեպերի. «Ինչպես հայտնի է, շատ քաղաքական գործիչներ շահարկում են հէկերի կառուցման թեման:

Շատ հաճախ նրանց հաջողվել է բնակչությանը համոզել այդ նախագծերի ոչ շահավետ լինելու մեջ: Սակայն Վրաստանի համար կենսական կարևորություն ունի էներգետիկ անկախությունը, և մենք պետք է լավ սերտենք դա: Մենք չունենք արտահանման այնպիսի հնարավորություններ, որոնք հնարավորություն կտային գնել էլեկտրաէներգիա:

Մենք պետք է կառուցենք բազում նոր հէկեր, իսկ դա իր հերթին նպաստելու է նոր ձեռնարկությունների ու հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30