Թուրք-սիրիական սահմանին ուղղաթիռ է կործանվել

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանի մոտ ուղղաթիռ է կործանվել: Միջադեպը գրանցվել է ժամը 14.00-ին, Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանին սահմանակից սիրիական տարածքում:

Նշվում է, որ ուղղաթիռը պատկանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին, այն ընկել է Յայլադաղի շրջանում թուրքական պահակակետից 400 մետր հեռավորության վրա: Ուղղաթիռի երկու օդաչուներն օդապարիկով դուրս են նետվել ուղղաթիռից և դրանով իսկ փրկվել: Սակայն հայտնվելով գետնի վրա՝ նրանք սպանվել են վրա հասած ապստամբների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս