Բաժիններ՝

Թուրքիայում մտադիր են տուգանել դեպքի վայր ուշ ժամանած ոստիկաններին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը մտադիր է կառավարությանը ներկայացնել նոր օրինագիծ, ըստ որի՝ տուգանվելու են դեպքի վայր ուշ ժամանած անվտանգության ուժերի աշխատակիցները:

Նշվում է, որ ոստիկաններին, որոնց ուղարկել են դեպքի վայր, ապա  նրանց հետևելու են GPS-նավիգատորների օգնությամբ, որպեսզի նրանք չկարողանան ուշ ժամանել դեպքի վայր: Եթե պարզվի, որ ոստիկանները չեն ժամանել դեպքի վայր կամ դա արել են ուշացումով, ապա նրանք կտուգանվեն:

Տուգանքի չափերի և օրինագծի մյուս մանրամասների մասին ոչինչ չի նշվում: Օրինագիծը կառավարությանը դիտարկմանը կուղարկվի հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30