Բաժիններ՝

Հայաստանում տեղի կունենա «Ինտերնետ 2013» միջազգային կոնֆերանսը

Հոկտեմբերի 7-8-ը` Հայաստանում տեղի կունենա «Ինտերնետ 2013» միջազգային կոնֆերանսը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` նշելով, որ կոնֆերանսի օրակարգն արդեն գրեթե 90%-ով պատրաստ է:

Նրա խոսքով`կոնֆերանսի ժամանակ կներկայացվեն «Ինտերնետի թափանցումը Հայաստանում»  սոցհարցման արդյունքները: Կոնֆերանսին կքննարկվեն անվտանգ ինտերնետի, էլեկտրոնային բովանդակության ավելացման, մեսրոպատառ դոմեն ունենալու անհրաժեշտությունը և այլ հարցեր:

«Կոնֆերանսին մասնակցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, հնարավոր է նաև Թուրքիայի մասնակիցներ»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ միջոցառումը բաց է լինելու և ցանկացողները կարող են մասնակցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս