Ջեմիլ Չիչեքը սեպտեմբերի 22-ին այցելելու է Իրան
IRIB News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) Ջեմիլ Չիչեքը սեպտեմբերի 22-ին այցելելու է Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Հուսեին Շեյխուլիսլամը:
Վերջինիս խոսքերով՝ Չիչեքն Իրան է այցելելու երկօրյա այցով և հանդիպումներ է ունենալու պաշտոնատար անձանց հետ: Նա մանրամասնել է, որ այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են տարածաշրջանի իրադարձությունները, երկկողմ կապերի, այդ թվում նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը և մի շարք այլ կարևոր հարցեր:
Հուսեին Շեյխուլիսլամը հավելել է, որ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հուսեին Դեգհանի հրավերով Օմանի պաշտպանության նախարար Բերդ բին Սաուդն այսօր ժամանելու է Իրան: