Բաժիններ՝

Հաթայում ու Անկարայում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հաթայում ու Անկարայում երեկ երեկոյան ու գիշերային ժամերին անցկացվել են բողոքի ակցիաներ՝ կապված սեպտեմբերի 9-ին Հաթայում ոստիկանության հետ բախման ժամանակ 22-ամյա Ահմեթ Աթաքանի սպանվելու հետ:

Դրա հետ կապված՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Թուրքիայի տարբեր քաղաքներում չեն դադարում բողոքի ակցիաները: Նախորդ դեպքերի նման թուրքական ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիաներին և ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ, ձայնային ռումբեր և ջրցան մեքենաներ: Ցուցարարներն իրենց հերթին փորձել են կառուցել բարիկադներ և քարեր ու մոլոտովյան կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա:

Ակցիաները շարունակվել են մինչև ուշ գիշեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս