Բաժիններ՝

Թուրքիան պատրաստվում է արձակել կապի նոր արբանյակ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան պատրաստվում է արձակել TÜRKSAT 6A կապի նոր արբանյակը: Արբանյակի նախագծի ֆինանսավորումը ստանձնել է երկրի կառավարությունը: Նախագծի մշակման աշխատանքները մեկնարկելու են առաջիկա ամիսներին, իսկ արբանյակի ստեղծման աշխատանքները՝ հաջորդ տարի:

Ավելի վաղ Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է երկրի արբանյակային տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման 10-ամյա ծրագիր: Էրգյունի խոսքերով՝ ներկայումս Թուրքիայի առաջնահերթ առաջադրանքը արբանյակների արձակման համակարգի ստեղծումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս