
Ռոսպոտրեբնադզորը`ԵՄ-ին. ինքներդ գնեք Մոլդովայի անորակ գինիները

Մոլդովան ու Ուկրաինան չեն շտապում լուծել Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններում առկա խնդիրները, հայտարարել է «Ռոսպոտրեբնազդզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն: Նա նաեւ մոլդովական գինիների ներմուծումն արգելելու համար Ռուսաստանին քննադատող երկրներին խորհուրդ է տվել, որ նրանք գնեն մոլդովական անորակ ալկոհոլը` այդ կերպով փրկելով Մոլդովայի տնտեսությունը հաղորդում է Dni.ru-ն:
«Փորձելով ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս ի վնաս սեփական բնակչության առողջության շարունակի ալկոհոլ գնել, ազնիվ ու արդար չէ»,-ասել է Օնիշչենկոն: Նրա խոսքով` մոլդովական գինու մի քանի խմբաքանակներում պլաստիֆիկատորների անթույլատրելի մակարդակ է արձանագրվել: