
Իրանի արտգործնախարարը «Վեցյակի» ներկայացուցիչների հետ կհանդիպի սեպտեմբերի 26-ին. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Վեցյակի» ներկայացուցիչների հետ հանդիպելու է սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի նիստի շրջանակներում:
Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ-ում եղած աղբյուրը: Վերջինս ընդգծել է, որ բանակցությունների օրակարգը դեռ հստակեցված չէ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ բանակցելու գործառույթները ներկայումս դրվել են երկրի արտգործնախարարի վրա: