
Ռուսական բանակը 2014 թվականից տարեկան կստանա C-400 զենիթա-հրթիռային համալիրների առնվազն 2-3 գունդ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական բանակը 2014 թվականից տարեկան ստանալու է C-400 զենիթա-հրթիռային համալիրների առնվազն 2-3 գունդ:Այս մասին հայտարարել է համակարգը մշակող Алмаз-Антей կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր տնօրերն Վիտալիս Նեսկորոդովը:
Ներկայումս ռուսական բանակի կազմում գտնվում է C-400-ի 5 գունդ, որոնցից 2-ը տեղակայված է Մերձմոսկովյան շրջանում, 1-ը՝ Բալթիկ ծովում, 1-ը՝ Խաղաղ օվկիանոսում, 1-ը՝ Հարավային ռազմական օկրուգում: Նեսկորոդովի խոսքերոբ՝ այս տարի զինված ուժերը համալրվելու են C-400-ի 2 գնդով: Նա ընդգծել է, որ հետագայում միայն աճելու է այդ համակարգերով բանակի համալրվելու տարեկան ծավալը: