ՆԱՏՕ-ն ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում. Ջեյմս Ափաթուրայ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում.

«Հակամարտության կարգավորումը շատ կարևոր է, սակայն այն հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» շուրջ, վաղաժամ է խոսել այդ գործընթացում որևէ կազմակերպության կամ երկրի դերակատարության մասին:

Ակնհայտ է, որ «սառեցված հակամարտություն» տերմինն իրականում բավական լավ չի արտացոլում իրողությունը: Երկու կողմն էլ հաճախ հայտնում են հրադադարի ռեժիմի խախտման մասին: Կան ծանր կորուստների զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30