Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Հարավային Օսիայի (Վրաստանի Ցխինվալի շրջան) հետ «պետական սահմանի մասին» պայմանագիր կնքելու ռուսական կողմի մտադրության հետ:

Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին. «Դեռևս սեպտեմբերի 5-ին, երբ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը տվյալ նախաձեռնությամբ դիմել է երկրի նախագահին՝ ձևակերպելու համար Ռուսաստանի Դաշնության ու Ցխինվալի շրջանի միջև այսպես կոչված սահմանը, մենք Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա հղեցինք Ռուսաստանին:

Դրանում ընդգծվում է, որ նմանատիպ յուրաքանչյուր համաձայնագրի ձևակերպում հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի խախտում, որ այն չի ունենա որևէ իրավական ուժ և կճանաչվի անվավեր»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրելու» վերաբերյալ հրամանը, ինչը նշանակում է, որ նա ընդունում է պայմանագիր ստորագրելու մասին Ռուսաստանի կառավարության առաջարկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30