
Բավական է ունենալ մեծ ծավալի աղբ ու կոռուպցիա, և քեզ կընդունեն Եվրասիական միության մեջ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում նախագահական նստավայրում հանդիպել է ուսանողական կազմակերպությունների հետ, որում անդրադարձել է Վրաստանի եվրոպական ինտեգրման խնդրին.
«Մեկ տարի առաջ Բաթումը Եվրոպա էր, իսկ այս տարի այնտեղ Եվրասիա է, քանի որ փողոցներում կա մեծ քանակությամբ աղբ: Խճուղիները մեկ տարի առաջ Եվրոպա էին, իսկ այժմմեր խճուղիներում Եվրասիա է:
Եվրոպան պահանջում է բազմաթիվ աշխատանքներ՝ այնտեղ հասնելու համար, իսկ Պուտինն առանց խնդրի մեզ կընդունի Եվրասիական միությունում: Որքան դու վատն ես, կեղտոտ և աղքատ, այնքան ավելի հեշտ կընդունի: Բավական է ունենալ աղբ, կոռուպցիա և այդ ժամանակ քեզ կընդունեն Եվրասիական միությունում:
Վրաստանը չի լինի Եվրասիայում, Վրաստանը կլինի Եվրոպայում: Եվրոպան մեր հեռավոր անցյալն է և նշանակման վայրը»: