Թուրքիայում տեղի է ունեցել «Համատեղ ցավերի» հուշարձանի բացման արարողակարգը
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ Դիարբեքիրում տեղի է ունեցել «Համատեղ ցավերի» հուշարձանի բացման արարողակարգը: Այն տեղակայվել է Սուրի շրջանի Անզելե այգում: Հուշարձանը խորհրդանշում է Թուրքիայում (Օսմանյան կայսրություն) սպանդի ենթարկված քրդերի, հայերի, հրեաների, ասորիների, եզդիների, ալևիների համատեղ ցավը:
Գրքի տեսքով, որի վրա առկա է արտասուք և կրակ, այդ հուշարձանի երկարությունը կազմում է 3 մետր, լայնությունը՝ 2 մետր, իսկ քաշը՝ 1 տոննա: Հուշարձանի վրա վեց լեզվով (թուրքերեն, քրդերեն, անգլերեն, հայերեն, եբրայերեն ու արաբերեն) գրված է «Ցավերը մեկտեղեցինք, որ ևս մեկ անգամ չվերապրենք դրանք»: