
Լավրովի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ Ժնևում վարած բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:
Այսօր էլ անցկացվելու են եռակողմ բանակցություններ, որոնց մասնակցելու է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին: Այդ հանդիպումից առաջ Քերին լրագրողներին խոստացել է, որ բանակցությունների մանրամասների մասին կհայտարարվի այդ հանդիպումից հետո:
Քերին ու Լավրովը մասնավորապես բանակցել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնության շուրջ: Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Բրահիմիի հետ քննարկելու է Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի նախապատրաստման հարցը:
Եռակողմ հանդիպումն անցկացվելու է Ժնևում ՄԱԿ-ի մասնաճյուղի շենքում: