
Ալեքսանդր Լուկաշենկոն արժանացել է Խաղաղության Շնոբելյան մրցանակի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արժանացել է Խաղաղության Շնոբելյան-2013 մրցանակի (Ig Nobel prize): Շնոբելյան (հականոբելյան) մրցանակը հանձնվում է այն առավել կասկածելի գիտական նվաճումների համար, որոնք սկզբնական շրջանում առաջացնումեն ծիծաղ, իսկ հետո ստիպում են խորհել դրա շուրջ:
Մրցանակի հանձնման արարողակարգն անցկացվել է Հարվարդի համալսարանում: Միջոցառման կազմակերպիչներն ընդգծել են, որ Բելառուսի առաջնորդը մրցանակին արժանացել է հրապարակավ ծափահարություններն արգելելու համար, ինչը տեղի է ունեցել 2011 թվականի հակակառավարական մի շարք ելույթներից հետո, որի մասնակիցները լուռ ծափահարել են:
Կազմակերպիչներն առանձին դիտարկել են այն դեպքը, երբ այդ արգելքի խախտման համար Մինսկի դատարանը տուգանել է մեկ ձեռք ունեցող մի մարդու: