Բաժիններ՝

ԱՄՆ-ում նավթի օրական արդյունահանումը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ սկսած 1989 թվականից

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում նավթի օրական արդյունահանումը կազմել է 7.745.000 բարել: Դա 1989 թվականից հետո նավթի օրական արդյունահանման առավելագույն մակարդակն է: Այս մասին նշված է ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) կայքում:

Վերջին երկու տարում կտրուկ մեծացել են ԱՄՆ-ում նավթի արդյունահանման տեմպերը: Մասնավորապես, 2011 թվականի օգոստոսին նավթի օրական արդյունահանումը միջին հաշվով կազմել է մոտ 5.6 միլիոն բարել: Դա նշանակում է, որ երկու տարում նավթի օրական արդյունահանումն աճել է գրեթե 40 տոկոսով: Մինչդեռ 2011 թվականին այն միայն 6 տոկոսով է աճել 2010 թվականի հետ համեմատ:

Չնայած նավթի արդյունահանման աճին՝ ԱՄՆ-ը շարունակում է նավթ գնել օտար երկրներից, որի ծավալները սակայն կրճատվում են: Այս տարվա հուլիսին նավթի օրական գնման ծավալն ընկավ մինչև 7.7 միլիոն բարելի, ինչը հանդիսացավ վերջին 17 տարվա նվազագույն ցուցանիշը:

Համեմատության համար նշվում է, որ օգոստոսին Ռուսաստանում նավթի օրական արդյունահանումը միջին հաշվով կազմել է 10.516.000 բարել, ինչը ռեկորդային ցուցանիշ է՝ սկսած 1980-ական թվականներից: Իսկ Սաուդյան Արաբիայում օգոստոսին նավթի օրական արդյունահանումը հասել է 10.2 միլիոն բարելի, ինչն ամենաբարձրն ցուցանիշն է 1980 թվականից սկսած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս