
Ներկայումս աշխարհում օրական մահանում է մինչև 5 տարեկան մոտ 18.000 երեխա. UNICEF

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ UNICEF-ի զեկույցի համաձայն, 1990 թվականից կրկնակի նվազել է երեխանի շրջանում մահացության մակարդակը, սակայն աշխարհում այսօր էլ օրական մահանում է մինչև 5 տարեկան մոտ 18.000 երեխա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Համաշխարհային բանկի հետ համատեղ պատրաստված զեկույցում ընդգծվում է, որ երեխաների շրջանում մահացության մակարդակը նվազեցնել հաջողվել է բնակչության աղքատ շերտերի համար դեղորայքը և բժշկական օգնությունը մատչելի դարձնելու շնորհիվ:
Երեխաների շրջանում մահացության գլխավոր պատճառը թերսնումն է, սակայն նրանք հաճախ մահանում են նաև հեշտությամբ բուժվող հիվանդություններից, ինչպիսիք են թոքաբորբն ու փորլուծությունը: Աշխարհի ամենաաղքատ երկրներից մի մասին (Բանգլադեշ, Նեպալ ու Մալավի) հաջողվել է երեխաների շրջանում մահացության ցուցանիշը նվազեցնել ավելի քան 2/3-ով: