![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայում ու Եգիպտոսում տիրող անկայունության պահպանման դեպքում Թուրքիան կկորցնի 3-4 միլիարդ դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/suriye-ve-misir-in-turkiye-ye-maliyeti-4-milyar-5054188_6671_400.jpg)
Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սիրիայում ու Եգիպտոսում տիրող անկայունությունը մեծապես ազդում է Թուրքիայի վրա:
Յըլդըզը հայտարարել է, որ եթե այդ իրավիճակի շարունակի պահպանվել, ապա Թուրքիան կկորցնի 3-4 միլիարդ դոլար: Հիշեցնելով, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի 910 կիլոմետրանոց սահման՝ Յըլդըզն ընդգծել է, որ մտահոգիչ է այդ երկրից փախստականների ներհոսքը:
Յըլդըզը հավելել է, որ անկայունության պատճառով բարձրանալու են էներգետիկայի ճյուղերի հետ կապված իրենց ապրանքները, ինչպես նաև վտանգի տակ է հայտնվել հում նավթի անվտանգությունն աշխարհում: Յըլդըզն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ համաշխարհային առևտրի 10 տոկոսն անցնում է Սուեզի ջրանցքով.
«Այդ սպառնալիքների պատճառով հում նավթի գներն աճել են 10 տոկոսով: Մեր երկու ամսվա իրադարձությունների հետ դա մեզ համար աժեցել է 300 միլիոն դոլար: Եթե իրավիճակը շարունակվի, ապա այն մեզ համար կարժենա 3-4 միլիարդ դոլար»: