Կրեմլից ԳԱԼԱ-ին պատասխանել են, թե ինչու Վ. Պուտինի խորհրդական Ս. Գլազևը Հայաստանը համեմատել է ՌԴ մարզի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը ամենևին էլ չի ցանկացել վիրավորել հայերին, ոչ էլ Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ մարզ: Այս մասին ԳԱԼԱ-ին արձագանքում են Կրեմլի մամլո ծառայությունից՝ ընդգծելով, որ Հայաստանը համեմատելը ՌԴ մարզերից Կալինինգրադի հետ զուտ պատահականության արդյունք է և ոչ մի այլ ենթատեքստ չի պարունակում:

ԳԱԼԱ-ն գրավոր պաշտոնական հարցում էր ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչո՞վ է բացատրվում նրա այս համեմատությունը, և արդյո՞ք Հայաստանը դիտարկվում է ՌԴ պաշտոնյաների կողմից որպես մարզ:

Այսօր պաշտոնապես արձագանքել են հարցմանը Կրեմլի մամլո ծառայությունից:

«Ոչ մի համեմատություն չի կարող լինել ՌԴ մի մարզի և Հայաստանի միջև: Դա ակնհայտ է: Մենք նորից ձեր հարցումից հետո վերանայել ենք այդ հարցազրույցը մանրամասնորեն, բնականաբար հայերին վիրավորելու կամ նման այլ միտում չկա: Նախ հաղորդավարի հարցը, ով Սերգեյ Գլազևին հարցնում էր Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների սահման չունենալու մասին, դիտվում է մեր կողմից ոչ կոռեկտ: Եվ հետո ակնհայտ է, որ Սերգեյ Գլազևը չէր կարող ի նկատի ունենալ այն, ինչը դուք համարել եք, որ վիրավորել է որոշ շրջանակների կամ զայրույթ է հարուցել:

Կարդացեք նաև

Եթե խոսքը գնում է ընդհանուր հարցազրույցի մասին, այն բացառապես նվիրված էր ինտեգրման գործընթացին, իսկ ուրիշ՝ Հայաստանի համար վիրավորական արտահայտություններ չեն եղել…»:

Ամբողջությամբ կարդացեք սկզբանղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս