
Սերգեյ Լավրովի ու Ջոն Քերիի հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 12-ին. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին: Այս տեղեկատվությունն այսօր հաստատել է Ռուսաստանի ԱԳՆ-ում առկա աղբյուրը:
Վերջինս ընդգծել է, որ Լավրովը Ղազախստանից կուղևորվի Ժնև, ուր և հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղարի հետ: Հանդիպումը պետք է մեկնարկի հինգշաբթի և ավարտվի ուրբաթ, սակայն չի բացառվում, որ նրանք հանդիպեն շաբաթ օրը նույնպես:
Հանդիպումն անցկացվելու է երկկողմ ձևաչափով, ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն մասնակցելու դրան: