Վրաստանն աջակցություն է հայտնել Սիրիայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն աջակցում է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ի դիրքորոշմանը մի շարք երկրների կողմից աջակցություն հայտնելու նպատակը կայանում է ԱՄՆ-ի խաղաղասիրական նախաձեռնություններին աջակցելում, որոնցում խոսք չի գնում ռազմական որևէ գործողության մասին:

Զալկալիանին ընդգծել է, որ քիմիական զենքի կիրառումը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի խախտում, և որ անհրաժեշտ է աջակցել քիմիական զենքի կիրառման արգելմանն ուղղված ԱՄՆ-ի ու միջազգային հանրության ջանքերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30