
Եվրոպական տնտեսության վերականգնումը սարերի հետևում չէ. Բառոզու

РБК-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է, որ եվրոպական տնտեսության վերականգնումը սարերի հետևում չէ:
Բառոզուն եվրոպական կառավարություններին կոչ է արել արագացնել ավելի վաղ դրված առաջադրանքները, ինչն առաջին հերթին վերաբերում է բանկային լիարժեք միության ստեղծմանը: Բառոզուն զգուշացրել է, որ դեռ վաղ է հանգստանալը՝ ուշադրություն հրավիրելով եվրոգոտում գործազրկության ռեկորդային մակարդակի (26 միլիոն գործազուրկ) վրա:
Ըստ Բառոզուի՝ ԵՄ-ի համար գլխավոր ռիսկը գտնվում է քաղաքական հարթության վրա՝ նկատի ունենալով այն վտանգը, որ քաղաքական առաջնորդները կարղ են հետ կանգնել տնտեսական ու ֆինանսական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ իրենց պարտավորություններից: