
Սիրիայում ռազմական հանցանքներ գործում են հակամարտող երկու կողմն էլ. ՄԱԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ վերջին շրջանում Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ հանցանքներ են գործել թե՛ կառավարական ուժերի զինծառայողները, թե՛ զինված ընդդիմության ներկայացուցիչները: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը:
Փաստաթղթում լուսաբանվում են 2013 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները: ՄԱԿ-ի հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, խախտել են միջազգային օրենսդրությունը, որոնց պետք է կանգնեցնել դատարանի առջև:
2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող բախումների հետևանքով տարբեր տվյալներով զոհվել է մոտ 100.000 մարդ: