Բաժիններ՝

ԱՄՆ-ը սկսել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը սկսել է մի շարք զինատեսակների մատակարումը սիրիական ընդդիմությանը: Այս մասին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքի ներկայացուցիչ Խալիդ Սալեհը:

Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ է ժամանել ընդդիմության պատվիրակության կազմում՝ Սպիտակ տանը և Կոնգրեսում հանդիպումներ անցկացնելու համար, և բացի այդ, ամերիկացի օրենսդիրներին կոչ է անելու հավանության արժանացնել Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սկսելն արտոնող բանաձևը:

Սալեհը հավելել է, որ Սիրիական ազատ բանակին հաջողվել է ԱՄՆ-ին համոզել, որ նրա տրամադրած զենքը չի հայտնվի «վատ ձեռքերում» (նկատի են առնվում ահաբեկչական խմբավորումները և մասնավորապես «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը):

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսականներին կոչ է արել հետաձգել վերոնշյալ բանաձևի շուրջ քվեարկությունը և ևս մեկ հնարավորություն տալ Սիրիայի իշխանություններին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը վստահ է, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման հետևում կանգնած է Բաշար Ասադի վարչակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30