
ԱՄՆ-ը մեղմացրել է Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցների ռեժիմը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմն աննշան մեղմացրել է Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցների ռեժիմը, որպեսզի հումանիտար կազմակերպությունների ամերիկացի ներկայացուցիչներին թույլատրի աշխատել Իրանի տարածքում և ապահովի երկու երկու երկրների սպորտային ասոցիացիաների փոխգործակցությունը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ ոչ կոմերցիոն կազմակերպությունները, որոնք զբաղվում են բնական աղետների հետևանքների վերացմամբ, վայրի բնության պահպանմամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ և նմանատիպ այլ գործունեությամբ, կարող են Իրանում աշխատել առանց հատուկ թույլտվության, ինչը նախկինում համարվում էր պարտադիր:
Բացի այդ, ուղղումները երկու երկրների սպորտային ասոցիացիաներին թույլատրում է, առանց համապատասխան դիմումի, ֆինանսավորել սպորտային միջոցառումները: Վաշինգտոնն այդ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ սահմանել է 2012 թվականին: