
Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է սեպտեմբերի 11-ից հետո մտցված արտակարգ դրության ժամկետը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության գործունեությունը, ինչը երկրում մտցվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Օբաման համապատասխան իրազեկումն ուղարկել է Կոնգրեսին:
Փաստաթուղթը հրապարակվելու է նաև այսպես կոչված Դաշնային գրանցամատյանում (ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածուում): Եթե Օբաման չերկարաձգեր արտակարգ դրության ժամկետը, ապա այն ինքնաբերաբար կճանաչվեր ուժը կորցրած:
Այն մտցվել է սեպտեմբերի 11-ի հարձակումներից օրեր անց, որոնց զոհ է գնացել գրեթե 3000 մարդ: Տվյալ ժամանակ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմն իր որոշումը բացատրել էր ԱՄՆ-ի վրա նոր հարձակումների ուղիղ սպառնալիքի պահպանմամբ: Դրանից հետո այն երկարաձգվում է ամեն տարի: