Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ լուրջ բանակցություններ վարելուն. Հասան Ռոուհանի
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին. «Մենք պատրաստ ենք «Վեցյակի» հետ բանակցություններին: Առաջին քայլը եղավ այն, որ որոշվեց, որ բանակցությունների համար պետք է պատասխանատվություն կրի արտգործնախարարը:
Մենք ամբողջովին պատրաստ ենք համայն աշխարհի, «Վեցյակի» ու ԱԷՄԳ-ի հետ լուրջ բանակցություններ վարելուն: Իրանի ժողովրդի իրավունքներից մեկն է իր տարածքում ուրանի հարստացումը՝ բնականաբար միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում ու ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո և խաղաղ ուղղվածության պահպանման պայմանով:
Եթե հակառակ կողմն օժտված է լուրջ կամքով, ապա Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կլուծվի կարճ ժամանակում»: