
Կեսոնի արդյունաբերական գոտին կվերաբացվի սեպտեմբերի 16-ին

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ու Հարավային Կորեայի համատեղ Կեսոնի արդյունաբերական գոտին իր աշխատանքները կվերսկսի սեպտեմբերի 16-ին: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը:
Հաջորդ երկուշաբթի համալիրը բացելու մասին որոշումն ընդունվել է արդյունաբերական գոտու աշխատանքների կարգավորման հանձնաժողովի երկրորդ նիստում, որն անցկացվել է երեկ: Օգոստոսի վերջին Փհենյանն ու Սեուլը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանձնաժողովի ձևավորման մասին, որը պատասխանատու կլինի Կեսոնի արդյունաբերական գոտու աշխատանքների համար:
Կեսոնի աշխատանքները դադարեցվել էին այս տարվա ապրիլին: Այդպիսի որոշում էր կայացրել ԿԺԴՀ-ը՝ կապված ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի կողմից համատեղ մասշտաբային զորավարժություններ անցկացնելու հետ: Համալիրի տարածքում աշխատում է մոտ 900 հարավկորեացի աշխատակից և ԿԺԴՀ-ի 53.000 քաղաքացի: