
Սիրիայի ապստամբները կարող են քիմիական զենք կիրառել Իսրայելի նկատմամբ. աղբյուր

Russia Today-ի փոխանցմամբ՝ սիրիական զինված ընդդիմությունը պլանավորել է քիմիական հարձակում ձեռնարկել Իսրայելի դեմ՝ դրանով իսկ հարուցելու համար միջազգային խոշորամասշտաբ սադրանք: Այս մասին հայտնել են մերձավորարևելյան աղբյուրները:
Նրանք ընդգծել են, որ մոտ ժամանակներս Սիրիայի այն շրջաններից, որոնք չեն վերահսկվում զինյալների կողմից, քիմիական զենքի կիրառմամբ հարձակում է իրականացվելու Իսրայելի դեմ: Դեռ չի հստակեցվում, թե կոնկրետ ինչպիսի քիմիական զենք է կիրառվելու Իսրայելի նկատմամբ:
Դրանից հետո հարձակման ողջ պատասխանատվությունը բարդվելու է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Միևնույն ժամանակ հարձակումն իրականացնելու են զինյալները: Իսրայելը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: