Իրանը համոզված է, որ Սիրիայի կառավարությունը չի կիրառել քիմիական զենք. Աբդոլահիան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը համոզված է, որ Սիրիայի կառավարությունը չի կիրառել քիմիական զենք: Այս մասին այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը.

«Մենք հավատում ենք, որ սիրիական պետությունը չի կիրառել քիմիական զենք: Հավատում ենք, որ Դամասկոսը լրջորեն է վերաբերում քաղաքական յուրաքանչյուր որոշմանը:

Ամերիկացիների ցուցադրած բոլոր լուսանկարներն ու ապացույցները չեն հաստատում, որ Սիրիայի կառավարությունը կիրառել է քիմիական զենք: Մենք շատ ուշադիր ենք հետևել այդ հարցին և համոզված ենք, որ սիրիական իշխանությունները չեն կիրառել այդ զենքը»:

Աբդոլահիանն այսօր Մոսկվայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս