Թուրքիայում իրականացվում է 83 երկրի ահաբեկիչների նախապատրաստում. Սիրիայի արտգործնախարար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում գտնվող Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն այսօր հանդիպել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ:

Հանդիպման ժամանակ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիայում նախապատրաստություն են անցնում ավելի քան 83 երկրից, այդ թվում նաև Կովկասից ժամանած զինյալներ՝ դիմակայելու համար Սիրիայի օրինական իշխանություններին.

«Թուրքիայում ընթանում է ավելի քան 83 երկրների ահաբեկիչների ֆինանսավորման, սպառազինման ու մարզման գործընթաց, որոնք ագրեսիա են իրականացնում մեր երկրի դեմ: Նրանց թվում կան նաև Կովկասի ու Չեչնիայի ներկայացուցիչներ: Նրանք ահաբեկիչներ են:

Չնայած պատմական հարաբերություններին, որոնք պատմականորեն եղել են Սիրիայի ու Թուրքիայի միջև՝ Թուրքիան որդեգրել է կատարելապես այլ՝ մեր նկատմամբ թշնամական, դիրքորոշում»:

Տեսանյութեր

Լրահոս