Բաժիններ՝

Միհրան Ծառուկյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին (լուսանկարներ)

Երգիչ Միհրան Ծառուկյանը կարճատև դադարից հետո շուտով հանդես կգա նոր տեսահոլովակով: Այս մասին տեղեկացնում է ArmStar.am-ը:՚ Կայքի թղթակիցը զրուցել է Միհրան Ծառուկյանի հետ` պարզելու տեսահոլովակի նկարահանման աշխատանքի և պրեմիերայի հետ կապված որոշ տեղեկություններ:

«Երգը կոչվում է «Սրտիս ուզածը»: Երաժշտությունը գրել է Էդգար Ալեքսանյանը, իսկ խոսքերի հեղինակն է Էդգար Արշակյանը: Տեսահոլովակի մի մասը Արտյոմ Աբովյանի հետ նկարահանել ենք Օդեսսայում, մյուս մասն էլ Հայաստանում ենք նկարահանել Մայիս Հայրապետյանի հետ միասին»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է տեսահոլոավակի սյուժեին, ապա Միհրանը, անդավաճան ձևավորված ավանդույթին, ինքն է հանդես գալիս որպես հերոս: «Տեսահոլովակում հերոսը, մտքերով ընկած, գնում է աղջիկների մոտ… Իսկ հերոսուհին այնպես է անում, որ նա մնա իր մոտ, գերում է և պահում է հերոսին իր մոտ…»,- ծիծաղելով պատմել է Միհրանը:

mihran1

Կարդացեք նաև

mihran4

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս