Էրդողանն անվտանգության նիստ է գումարել՝ կապված Սիրիայի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր Անկարայում հրավիրել է անվտանգության խորհրդաժողով, ինչը թուրքական լրատվամիջոցը որակել է որպես «անակնկալ»:

Վարչապետական նստավայրում անցկացվող այդ նիստին մասնակցում են Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:

Նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում են Սիրիայի վերջին զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս