Բաժիններ՝

Իծաքար գյուղի բնակիչների հույսը անվճար տրամադրվելիք 8 խմ թափուկ վառելափայտն է

Տավուշի մարզի սահմանամերձ Իծաքար գյուղը գազիֆիկացված չէ: Ձմռանն ընդառաջ բնակչությունը հույսը կապում է կառավարության կողմից անվճար տրամադրվող փափուկ վառելափայտի հետ: Նշված վառելափայտից իրավունք ունեն օգտվել միայն անտառամերձ համայնքների բնակիչները, իսկ Իծաքարը գտնվում է հենց անտառի փեշին: 168.am-ի թղթակցի հետ զրույցում Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանն ասաց, որ վառելափայտի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են:

Իծաքար գյուղը գտնվում է ադրբեջանական սահմանից 12 կմ հեռավորության վրա: Գյուղն ունի մշտական 329 բնակիչ, ժամանակավոր բնակություն հաստատածների թիվը  356 է: Սահմանամերձ, բայց փոքր բնակչություն ունեցող համայնքում հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է, չնայած որ խոզերի անկում այստեղ ևս շարունակվում է գրանցվել. «Դե, միշտ էլ եղել ա, բայց ամենալուրջ դեպքը 2008 թվին էր, երբ ամբողջը վերացավ…  Չնայած հիմա էլի կա, բայց էդպես մեծ չափերով չէ»,- ասաց նա:

Գյուղի խնդիրների շարքում համայնքապետն առաջնահերթ լուծում պահանջող հարց է համարում գազիֆիկացումն ու համայնքային կենտրոնի բացակայությունը. «Էնքան խնդիրներ ունենք… սպորտդահլիճ նույնիսկ չկա, ոչինչ էլ չկա»,- ասաց գյուղապետը: Սամանամերձ այս ու մյուս բոլոր գյուղերին պետական մեծ ուշադրութուն է հարկավոր: Նշենք նաև, որ խմելու ջրի վիճակն այս գյուղում բավարար է, իսկ ոռոգման ջրինը՝ վատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս