Բաժիններ՝

Վաղն Անկարայում կմեկնարկի Թուրգութ Օզալի թունավորման գործով դատավարությունը

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ վաղն Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանում մեկնարկելու է Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի թունավորման գործով դատավարությունը:

Ամբաստանյալի դերում հանդես է գալու բրիգադի պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսոզը, ով «Էրգենեքոնի» գործի շրջանակներում արդեն իսկ դատապարտվել է 22.5 տարվա ազատազրկման:

Մեղադրող կողմը ներկայացնում են Թուրգութ Օզալի կին Սեմրա Օզալը և որդի Ահմեթ Օզալը: Լևենթ Էրսոզը մեղադրվում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածով, որը ցմահ ազատազրկում է նախատեսում պետության ղեկավարի նկատմամբ մահափորձ ձեռնարկելու համար:

Հետաքննության տվյալներով՝ հենց գեներալ Էրսոզն է կազմակերպել նախագահին թունավորելը: Թուրգութ Օզալն անսպասելիորեն մահացել է 1993 թվականի ապրիլի 17-ին՝ թյուրքալեզու 5 երկրներ կատարած 12-օրյա այցից հետո: 2012 թվականին նրա արտաշիրմման ժամանակ վերցված նմուշների փորձաքննության արդյունքները վկայել էին թույնի մեծ առկայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս