
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կողմերի կամքը. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմի կամքը.
«Արդեն 21 տարի է անցել Ղարաբաղյան հակամարտության սկսվելուց: Եկել է ատելությանն ու տառապանքներին վերջ դնելու ժամանակը: Կողմերի համար եկել է Հելսինկյան ամփոփիչ ակտի հիման վրա համատեղ աշխատանք սկսելու ժամանակը: Եկել է Հայաստանի, Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների համատեղ գործունեության ժամանակը»: