
Թուրքիայի բոլոր նահանգների անվտանգության ուժերը զգուշացվել են PKK-ի հնարավոր հարձակումների մասին

Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Բինգյոլում (Բյուրակն) հայտնաբերվել և առգրավվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) պատկանող 200 կիլոգրամ պայթուցիկ, որը գտնվել է գործելու համար պատրաստ վիճակում:
Հետախուզական տվյալները վկայել են, որ PKK-ն կարգավորման գործընթացի ընթացքում գյուղական վայրերից քաղաքներ է տեղափոխել պայթուցիկ նյութեր ու ռումբեր և պատրաստել է համապատասխան կադրերի:
PKK-ի առաջիկա արյունալի հնարավոր հարձակումների հետ կապված՝ թուրքական հետախուզությունը համապատասխան զգուշացում է արել բոլոր 81 նահանգներին: PKK-ն արդեն իսկ հայտարարել է, որ դադարեցրել է իր զինյալների դուրս բերման գործընթացը՝ կապված Թուրքիայի կառավարության անգործության հետ: