Բաժիններ՝

Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման շուրջ իրավիճակը եղել է բեմադրված. Սերգեյ Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Մոսկվա ժամանած Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ:

Հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ օգոստոսի 21-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որ իբրև թե Դամասկոսի մոտ կիրառվել է քիմիական զենք, եղել է բեմադրված.

«Կան արհեստավարժ գնահատականներ, որոնք արել է միջազգային հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն: Նա տվյալներ ունի զինյալների կողմից քիմիական թունավոր նյութերի կիրառման մասին տվյալներ: Կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ին, որոնք մեր գնահատմամբ վկայում են, որ այդ միջադեպը եղել է բեմադրված»:

Մուալեմն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դաս չի քաղել Աֆղանստանում տեղի ունեցածից: Նա ԱՄՆ-ին մեղադրել է ժամանակին Աֆղանստանում և ներկայումս Սիրիայում «Ալ-Քաիդային» աջակցելու մեջ: Մուալեմի խոսքերով՝ ԱՄՆ-ը ցանկանում է Սիրիան վերածել «Ալ-Քաիդայի» կենտրոնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս