Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը գնացքում առանց հսկողության է թողել գաղտնի փաստաթղթերով իր պորտֆելը. Daily Mirror

Բրիտանական Daily Mirror պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ենթադրաբար գնացքում առանց հսկողության է թողել գաղտնի փաստաթղթերով  իր նախարարական պորտֆելը: Պարբերականն այս հարցում վկայակոչում է մի անանուն բրիտանացու, ով սեպտեմբերի 7-ին Քեմերոնի նման գտնվել է Լոնդոն-Էդինբուրգ գնացքում:

Լուսանկարում պատկերված է այսպես կոչված կարմիր արկղը (red box), որի վրա գրված է «վարչապետ»: Վարչապետից բացի, այդպիսի արկղեր ունեն նաև նախարարները՝ համաձայն 1999 թվականին ընդունված որոշման: Դրանք օգտագործվում են աշխատանքային գաղտնի փաստաթղթեր տեղափոխելու համար:

Լուսանկարում երևում է, որ արկղն առանց հսկողության գտնվում է սեղանի վրա, ընդ որում՝ բանալին գտնվում է կողպեքի մեջ: Լուսանկարի հեղինակը պարբերականին հայտնել է, որ ինքը շրջել է վագոններով՝ փնտրելով իր տեղը, երբ հանկարծ վագոն-ռեստորանում հանդիպել է վարչապետ Քեմերոնին:

Շարունակելով իր ուղին՝ բրիտանացին հետագա վագոններից մեկի սեղանին հայտնաբերել է վարչապետի կարմիր արկղը և անարգել լուսանկարել է այն:

Prime-Minister-David-Cameron-works-on-a-speech-he-is-due-to-deliver-in-St-Asaph-North-Wales-2260928

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս