Բաժիններ՝

Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը ժամանել է Մոսկվա, ուր և հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ժամանակ Մուալեմը փոխանցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած շնորհակալությունը՝ կապված սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում անցկաված G-20-ի գագաթաժողովում Սիրիայի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ:

Մուալեմը հայտարարել է, որ իրենք ժամանել են Մոսկվա՝ իրենց ռուս գործընկերների հետ կարծիքներ փոխանակելու այն բանի շուրջ, թե ինչպես թույլ չտալ Սիրիայում արտաքին ռազմական միջամտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30