Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատվում է բացարձակապես դրական դինամիկա. Բիձինա Իվանիշվիլի

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում իրականացված իշխանափոխությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատվում է բացարձակապես դրական դինամիկա:

Նա ընդգծել է, որ այդ պլանում քայլեր են ձեռնարկել երկու կողմն էլ: Միևնույն ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ Հարավային Օսիայի հետ սահմանին Ռուսաստանի կողմից լարափակոցներ անցկացնելը չի համապատասխանում հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Իվանիշվիլին ընդունել է, որ Ռուսաստանը մեծ տերություն է, որի հետ հարաբերություններում պետք է ունենալ սկզբունքային, կառուցողական ու դիվանագիտական մոտեցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30