Բաժիններ՝

Թուրքիան, Ղազախստանն ու Ադրբեջանն անցկացնելու են համատեղ վարժանքներ. աղբյուր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս անցկացվելու են Թուրքիայի, Ադրբեջանի ու Ղազախստանի համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվելու են Թուրքիայի տարածքում:

Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները: Վարժանքներին մասնակցելու են երեք երկրների զինված ուժերի հատուկջոկատայինները: Այս տարվա հուլիսին էլ Ադրբեջանում անցկացվել էին թուրք-ադրբեջանական վարժանքներ՝ մոտոհրափգային ստորաբաժանումների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս