Բաժիններ՝

Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների թվում 128-րդն է

Newsru.com-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշային աղյուսակը (World Happiness Report 2013): Առաջատար դիրքերում են հայտնվել Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու Շվեդիան:

Ֆինլանդիան պատվավոր երրորդ տեղը զիջել է Շվեյցարիային և հայտնվել է 7-րդ տեղում: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Կանադան, Ավստրիան, Իսլանդիան ու Ավստրալիան: Իսրայելը 11-րդն է, ԱՄՆ-ն ընդգրկվել է երկրորդ տասնյակում: Նախորդ տարվա պես հետնապահներ են ճանաչվել աֆրիկյան երկրները՝ Գվինեան, Տանզանիան, Ռուանդան, Բուրունդին, ԿԱՀ-ը, Բենինն ու Տոգոն:

Ռուսաստանը 68-րդ տեղում է՝ ԱՊՀ անդամ երկրներից զիջելով Մոլդովային, Ղազախստանին, Թուրքմենստանին, Ուզբեկստանին, Բելառուսին: Մնացյալ հետխորհրդային երկրները՝ ներառյալ Բալթյան երկրները, ճանաչվել են առավել պակաս երջանիկ: Հայաստանը 128-րդն է, Ադրբեջանը՝ 116-րդը, Վրաստանը՝ 134-րդը:

Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 150 երկիր: Զեկույցի կազմմանը մասնակցել են տնտեսական, հոգեբանական, վիճակագրության և այլ ոլորտների մասնագետները:

Զեկույցը կազմելիս նրանք հաշվի են առել 6 գործոն. մեկ շնչին բաժին ընկնող իրական ՀՆԱ-ն, առողջ կյանքի շարունակականությունը, մերձակա շրջապատից մեկի վրա հույս դնելու հնարավորությունը, կենսական որոշումներ կայացնելիս ազատության սուբյեկտիվ աստիճանը, կոռուպցիայից պաշտպանված լինելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս