Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսն ամառային արձակուրդներից հետո վերադառնում է աշխատանքի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսն այսօր ամառային արձակուրդներից հետո վերադառնում է աշխատանքի: Ամառային արձակուրդը տևել է ավելի քան մեկ ամիս: Արդեն ամենամոտ ժամանակում նա պետք է կայացնի մի շարք կարևոր որոշումներ, որոնք առնչվում են ոչ միայն ԱՄՆ-ին, այլև՝ ողջ միջազգային հանրությանը:

Դա հիմնականում վերաբերում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունը սկսելու վերաբերյալ բանաձևին: Գործակալության տվյալներով՝ Ներկայացուցիչների պալատի անդամների մոտ կեսն արդեն իսկ հրապարակավ հայտնել է այդ հարցում իր դիրքորոշման մասին, և նրանցից միայն 30-ն է արդարացված համարում ռազմական ակցիան:

Կոնգրեսականներից շատերի մոտ դեռ թարմ է Իրաքի հետ կապված պատմությունը: Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատում այդ հարցի վերաբերյալ քվեարկություն է անցկացվելու սեպտեմբերի 16-ից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30