Բաժիններ՝

Ռուսաստանը Су-35 տիպի 24 կործանիչ Չինաստանին կվաճառի 2014 թվականին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Рособоронэкспорт-ը և Չինաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր են ստորագրելու, ըստ որի՝ ռուսական Су-35 տիպի 24 կործանիչները չինական կողմին կմատակարարվեն 2014 թվականին:

Այս մասին հայտարարել է Рособоронэкспорт-ի փոխտնօրեն Վիկտոր Կոմարդինը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս կողմերը բանակցում են ինքնաթիռի տեխնիկական տեսքի շուրջ: Չինաստանը Су-35 կործանիչների գնման շուրջ բանակցություններ է վարում վերջին տարիներին:

Սկզբնական շրջանում չինական կողմը պլանավորել էր գնել 48 նոր մարտական ինքնաթիռ, սակայն ավելի ուշ որոշել էր սահմանափակվել 4 Су-35-ի գնմամբ: Սակայն այդ բանակցությունները ձախողվել էին, քանի որ ռուսական կողմը տնտեսական պլանում ոչ շահավետ էր համարել նման քանակությամբ կործանիչների վաճառքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս