Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլում ու Ադանայում՝ ցրելու համար ցուցարարներին: Վերջիններս բողոքել են մայրաքաղաքի համալսարանի տարածքի ծառերը կտրատելու իշխանությունների պլանի դեմ:

Բողոքի ակցիաներն անցկացվել են գիշերային ժամերին, ձերբակալվել է 10 մարդ: Ադանայում մի քանի տասնյակ մարդ է հավաքվել Աթաթուրքի անվան այգում՝ երթ կազմակերպելու համար դեպի քաղաքի կենտրոն: Սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը, ինչից հետո ցուցարարները բարիկադներ են կառուցել փողոցում և սկսել են քարեր նետել ոստիկանների վրա:

Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Մի քանի մարդ վիրավորվել է: Ստամբուլում էլ մոտ 100 մարդ խարույկներ են վառել  և բարիկադներ են կառուցել Իսմեթ փաշայի պողոտայում: Ոստիկանությունը պահանջել է ցրվել, սակայն ցուցարարները քարեր են նետել նրա վրա:

Այս ակցիաները կապված են Անկարայի իշխանությունների այն պլանի հետ, որ Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանին պատկանող տարածքով անցկացնել նոր ավտոճանապարհ: Այդ համալսարանին են պատկանում խոշոր անտառային զբոսայգիներ: Ուսանողները քանիցս փորձել են ընդվզել, սակայն ոստիկանությունը ցրել է նրանց: Ուսանողներին իրենց աջակցությունն են հայտնել այլ բուհերի ուսանողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս