Բաժիններ՝

Վրաստանաբնակ ադրբեջանցիները հանդես են եկել հայկական բիզնեսի զարգացման դեմ

Business Грузия-ի փոխանցմամբ՝ «Հայաստան» առևտրային ցանցը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը վրացական շուկայում և նոր խանութ բացել Թբիլիսիում: Դա հարուցել է Թբիլիսիում բնակվող ադրբեջանցիների դժգոհությունը:

Բանն այն է, որ առևտրի կետը գտնվելու է Գորգոսալի փողոցում, ուր տեղակայված է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը: «Հայաստան» առևտրային ցանցի սեփականատերերը հույս են հայտնել, որ վրացական իշխանություններն օբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն այդ հարցում և կպաշտպանեն իրենց երկրում ծավալվող բիզնեսի շահերը:

Նշվում է, որ «Հայաստան» առաջին խանութը Թբիլիսիի «Հավլաբար» թաղամասում բացվել է 2011 թվականի մայիսին: Դրանում հիմնականում վաճառվում են հայկական արտադրության ապրանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30