Թուրքիան նոր բազա է հիմնում Սիրիայի սահմանի մոտ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը Հաթայ նահանգում ձեռնամուխ են եղել Սիրիայի Լաթաքիա քաղաքի մոտ գտնվող Քել լեռան գագաթին նոր ռազմաբազայի ստեղծմանը: Ռազմական տեխնիկան բեռնատարներով հասցվել է լեռան գագաթ:

Բազան գտնվելու է այն վայրի մոտ, ուր նախորդ տարվա հունիսի 22-ին սիրիական ուժերը կործանել էին հետախուզական թռիչք իրականացնող Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 ինքնաթիռը:

Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում գտնվող Մուրշիթփընար սահմանային անցակետում նույնպես նկատվել է զրահատեխնիկայի ու տանկերի կուտակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30