Բաժիններ՝

Սիրիացի գրոհայինները Դամասկոսի մոտ քրիստոնեական գյուղ են գրավել

Agence France-Presse-ի փոխանցմամբ` սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսի մոտակաքում գտնվող, առավելապես քրիստոնյաներով բնակեցված Մաալուլա բնակավայրը: «Գրոհայինները գրավել են ողջ բնակավայրը, կառավարական զորքերը լքել են քաղաքը»,-պատմել է բնակիչներից մեկը:

Սկզբում կառավարական ուժերին հաջողվել է ետ մղել գրոհայիններին, սակայն նրանց ջոկատները համալրվել են եւ մտել քաղաք: Փողոցային մարտերի ժամանակ զոհվել է 17 գրոհային եւ մի քանի տասնյակ զինվոր:

Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, տուժել են արդյոք Մաալուլայի քրիստենեական եկեղեցիներն ու տաճարները: Մաալուլան  համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30